Ավետիք Իսահակյանի Տուն-թանգարան (Գյումրի)
1975թ-ից գործում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում, որը բանաստեղծի հայրական տունն է եղել։ Թանգարանում կարելի է տեսնել վարպետի աշխատասենյակը, ննջարանը և այլն։
Չնայած այն փաստին, որ տուն-թանգարանը 1988թ-ի երկրաշարժից ունեցավ բազմաթիվ ավերվածություններ, ներկա պահին այն վերականգնված է, հատկապես՝ Իսահակյանի աշխատասենյակը, ննջարանը, մառանը, թոնրատունը և խոհանոցը։
Կահավորանքը ընդհարապես չի փոփոխվել։ Թանգարանում կարելի է տեսնել վարպետի անձնական հագուստը, հնօրյա գրասեղանը, որի վրա նա գրել է իր առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը, հեղինակի սիրելի սուրճի պատրաստման ամանը և շատ այլ պատմական արժեքավոր իրեր։
Այստեղ կարելի է ծանոթանալ ոչ միայն բանաստեղծի կյանքի հետ, այլ նաև 19-րդ դարի վերջին Գյումրիում ապրող ունևոր մարդու կենղացի և նիստուկացի մասին։
Թանգարան այցելում են հանրաճանաչ հյուրեր, ովքեր ինչպես մնացած այցելուները, բարձր են գնահատում թանգարանի նմուշները և Ավետիք Իսահակյանի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ երեքշաբթի, շաբաթ 10:00-17:00
Չորեքշաբթի-կիրակի 11:00-17:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1000 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն/գերմաներեն 2000 դրամ է:
Տեղացիների համար
Մուտքի տոմս - 700 դրամ
Երեխաներ/Թոշակառու/ուսանողական տոմս - 300դրամ
Օտարերկրացու համար
Մուտքի տոմս - 1000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է։